Մենք փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը, բայց բոլոր դեպքերում խաղաղության իմ չափանիշն այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և մենք որևէ հարցի և Ադրեջանը և ՀՀ-ն պետք է վերաբերվի այս տեսակետից: Այս մասին , այսօր՝ ապրիլի 23–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից ավերմանը:
Կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում, որ մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկման առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,-ասել է նա:
Նա շարունակեց՝ նշելով, որ որքան շատ Հայաստանը խոսի Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան ավելի շատ կաճեն «Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունները Ադրբեջանում։
Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարությանը հայկական տարածքում ռազմական հանցագործությունների համար պատժելու օրակարգին աջակցելու իր պատրաստակամության մասին հարցին՝ Փաշինյանը կրկին նշեց, որ սա երկկողմանի սուր է։
«Այս հռետորաբանությունը և փաստերը անհերքելի են, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում: Սա հենց այն թակարդն է, որից չենք կարող խուսափել, բայց պետք է փախչենք: Մենք պետք է ազատենք երկու երկրների հաջորդ սերունդներին այս բեռից: Որքան շատ մեղադրենք, այնքան շատ մեզ մեղադրեն: Մենք խոսում ենք հակամարտության դադարեցման մասին: Մեկ այլ տարբերակ է փորձել վերակենդանացնել հակամարտությունը», - հավելեց Փաշինյանը։




























