ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ (ֆոտոռեպորտաժ):

Նրան ուղեկցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հուշարձանի մոտ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարում էր ՀՀ օրհներգը։

Պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Նշենք, որ առավոտից ոստիկանները փակել են հուշահամալիր տանող ճանապարհը և մարդկանց թույլ չէին տալիս բարձրանալ հուշահամալիր։