Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ցեղասպանությունը միայն պատմական հիշողություն չէ։ Ցեղասպանությունը շարունակվում է մեր մասնակցությամբ։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Նա հատուկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ ընդգծելով, որ դրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նախաձեռնված ցեղասպանական քաղաքականության փաստացի շարունակությունն են։

Չալաբյանը կոչ է արել իր հայրենակիցներին շարունակել պայքարը։ Սա, նրա կարծիքով, հենց այն է, ինչը կօգնի ապահովել հայկական պետության երկարակեցությունը։

«Սա կօգնի կանխել մեր ժողովրդի դեմ հնարավոր ցեղասպանությունները ապագայում»,- նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգողը։

Նա նաեւ կոչ է արել իր հայրենակիցներին միավորվել եւ կանխել նման վայրագությունների կրկնությունը։ Դրան հասնելու համար, Չալաբյանի կարծիքով, անհրաժեշտ է ապահովել գործող կառավարության հեռացումը, քանի որ այն «ծառայում է» Հայաստանի եւ հայ ժողովրդի թշնամիների շահերին։