Սա մեր ժողովրդի պատմության ամենածանր էջերից մեկն է։ Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտնել է դերասան, հեռուստահաղորդավար Սարգիս Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայերը, որտեղ էլ որ լինեն կամ ապրեն, պարտավոր են հիշել 1915թ․ իրադարձությունները։

«Նրանք պարտավոր են հիշել, չմոռանալ եւ դատապարտել մինչեւ հանցագործը չխոստովանի իր հանցանքը։ Նրանք պետք է խոստովանեն եւ ներողություն խնդրեն։ 1.5 միլիոն մարդ անչափելի մեծ կորուստ է, որը զգացել է, զգում է եւ կզգա մեր ժողովուրդը»,- ասել է Գրիգորյանը։