Թմրանյութեր պահելու պատրվակը հաճախ է օգտագործվում ադրբեջանական իրավապահ կառույցների կողմից, ինչպես օրինակ լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւի դեպքում: Այդ մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, որը կոչ է անում շտապ ազատ արձակել իրանցի լրագրողներ Անար Բայրամլիին եւ Ռամիլ Դադաշովին, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Նրանք միանշանակ պարտավոր են պաշտպանել ազգային անվտանգությունը, սակայն դա հասնում է անհանդուրժողականություն է եւ խելացնորության, որի հետեւանքով բռնություններ են կիրառվում քննադատությամբ հանդես եկեղ օտարերկրյա լրատվական կազմակերպությունների հանդեպ: Բայրամլին եւ Դադաշովը պետք է անմիջապես ազատ արձակվեն, եւ պետք է արդարացի դատական գործընթաց սկսվի: Նրանց առաջ քաշված մեղադրանքը լավ արդյունքի չի հանգեցնի»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները առանց որեւէ պատճառի ձերբակալել էին իրանական «Ֆարս» գործակալության եւ «Սահար» հեռուստաալիքի թղթակիցներին: Հաղորդվում էր, որ ձերբակալված Անար Բայրամլին «Սահար» հեռուստաալիքի թղթակիցն է, իսկ
Ռամին Դադաշեւը այդ հետուստաալիքի ղեկավարը:
Նշենք, որ Անար Բայրամլին ռեպորտաժներ է պատրաստել իրանական արբանյակային «Սահար» հեռուստաալիքի համար, որը ժողովրդականություն է վայելում որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուր եւ բացմիցս քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին:



























