Աֆղանստանում արդեն չորրորդ օրն է` շարունակվում են զանգվածային ակցիաներն ամերիկյան զինվորների կողմից Ղուրանի այրման դեմ: Միայն այսօր` փետրվարի 24-ին, բախումների զոհ է դարձել 6 մարդ:
Քաբուլում ցույցի ժամանակ երկու քաղաքացի է սպանվել: Եւս չորսին գնդակահարել են Հերաթ նահանգում անկարգությունների ժամանակ: Զոհերի թվում մեկ ոստիկան կա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ներողություն է խնդրել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային:
Ընդամենը չդադարող ցույցերի ընթացքում 20 մարդ է զոհվել: Անկարգությունները սկսվել էին, երբ Բաղրամ ռազմակայանում ամերիկյան զինծառայողները այլ գրքերի հետ միասին Ղուրանի օրինակներ էին այրել:




























