«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը միջազգային դրական եզրակացություն է ստացել: Այդ մասին փետրվարի 29-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ազգային ժողովի կողմից երեք օր շարունակ քննարկվող օրինագիծը բացասական արձագանք է գտել ընդդիմադիր խմբակցությունների շրջանում: Նրանք դժգոհում են մասնավորապես, որ թույլտվություն է պահանջվում Զինված ուժեր կիրառել արտակարգ դրություն դեպքում:

«Հարցը ունի քաղաքական եւ իրավական հարթություն: Եթե խոսենք այն մասին, թե կարող է օրենքը համաձայնեցվել միջազգային պրակտիկայի հետ, ապա մենք քննարկումներ ենք ունեցել միջազգային փորձագետների հետ եւ դրական եզրակացություն ստացել:

Երկրորդ հարթությունը` քաղաքական է, եւ այստեղ կարեւոր է, որ օրենքի մեկնաբանությունը բխի դրանից»,-հայտարարել է վարչապետը: