Սանկտ-Պետերբուրգում` Հիշատակի եւ փառքի միջազգային ծառուղում` «Նեվսկի հրապարակում», այսօր` մարտի 1-ին, տեղի է ունեցել հայկական խաչքարի պաշտոնական բացման արարողությունը: Խաչքարը նվիրված է Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ զինվորների հիշատակին, հաղորդում է online47.ru-ը:
Խաչքարը կանգնեցվել է ՌԴ ԶՈՒ պահուստային մայոր Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ նրա միջոցներով: Դա երկրորդ խաչքարն է Լենինգրադի տարածքում, որը կանգնեցվել է Պողոսյանի ջանքերով: Առաջին խաչքարը կանգնեցվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի առթիվ եւ նվիրված է խորհրդային զինվորներին, ովքեր զոհվել են Լենինգրադի պաշտպանության ժամանակ:
Այսօր բացման արարողությանը ներկա էին Կիրովի եւ շրջանային ադմինիստրացիայի, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, պատերազմի վետերաններ:




























