Կոմայի մեջ գտնվող Նիդեռլանդների արքայազն Ֆրիզոն սանիտարա-բժշկական ծառայության ինքնաթիռով Ավստրիայից տեղափոխել են Լոնդոնի վերակենդանացման կենտրոններից մեկը: Այդ մասին հաղորդել են ավստրիական լրատվամիջոցները: Արքայազնի առողջության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 43-ամյա արքայազնը փետրվարի 17-ին ձնաբքի տակ է հայտնվել Ավստրալիայի արեւմուտքում: Փրկարարները նրան ազատել են պատահարից 20 րոպե անց: Դրանից հետո արքայազնին տեղափոխել են ավստրիական Ինսբրուկ քաղաքի հոսպիտալ:

Մեկ շաբաթ անց ավստրիացի բժիշկները հայտարարել են, որ արքայազն Ֆրիզոն գտնվում է կոմայի մեջ: