Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը լրագրողներին պատմել է նախագահի ընտրություններին արձանագրված «կարուսելի» դեպքերի մասին:

Նրա խոսքով, թիվ 114 եւ 117 ընտրատեղամասերում եղել են մարդկանց ցուցակներ, որոնք իբր զբաղված են եղել անդադար արտադրության մեջ: Դա նշանակում է, որ նրանք քվեարկության իրավունք ունեն ոչ գրանցման վայրում, եթե ընտրություններից երեք օր առաջ համապատասխան հայտարարություն ներկայացնեն:

Սոբչակի խոսքով, բոլոր հայտարարությունները ակնհայտորեն գրված էին մեկ մարդու կողմից: 117 ընտրատեղամասում եղել է մարդկանց ընտրացուցակ` բջջային հեռախոսների համարներով, եւ ինքը զանգել է մի աղջկա, ով ասել է, թե ոչ մի արտադրության մեջ էլ զբաղված չէ:

Հեռուստահաղորդավարը գնացել է աղջկա տուն, նրանք միասին քվեարկել են գրանցման վայրում, ապա գանցել են 117 ընտրատեղամաս, որտեղ աղջկան կրկին քվեաթերթիկ են տվել: Կրիստինա Բաբաեւան, ով հաղորդավարուհու հետ եկել է Պրոխորովի շտաբ, ներկայացրել է լրագրողներին երկրորդ քվեաթերթիկը:

«Երկու շաբաթ առաջ Բաբաեւային 5 հազար ռուբլի են առաջարկել անձնագրային տվյալների համար` այդ սխեմայով ընտրություններին մասնակցելու եւ մի քանի ընտրատարածքներում քվեարկելու համար, հաղորդում է «Ռոսբալթը»: