E վիտամինը խախտում է ոսկորներում առկա բջիջների միջեւ հավասարակշռությունը` այդ կերպ թուլացնելով ոսկորները: Նման արդյունքներ են ստացվել Տոկիոյի Կեյո համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությամբ:

Ինչպես հայտնում է RBC-ն, վկայակոչելով BBC-ն, եզրակացությունը հիմնված է մկների վրա արված փորձարկումների վրա, E վիտամին ստացած կրծողների մոտ ոսկրային զանգվածի կորուստ է նկատվել: E վիտամինիդեֆիցիտով մկների օրգանիզմում 8 շաբաթ անց ոսկորներն ավելի ծանր են եղել, քան հավելումներ ստացած առողջ մկների մոտ: Ոսկրային զանգվածը կրճատվել է 20 տոկոսով:

Ճապոնացի գիտնականների փոխանցմամբ, ոսկորների ամրությունը պահպանվում է ոսկրաստեղծ բջիջների եւ ոսկորները կործանող բջիջների միջեւ հավասարակշռությունը պահպանելու շնորհիվ: