Կոֆեինը ոչ մի կերպ չի ազդում այն մարդկանց ռեժիմի վրա, ովքեր «բուերի» խմբին են պատկանում: Նման եզրակացության են եկել Սթենֆորդի համալսարանի գիտաշխատողներն իրականացրած հետազոտությունից հետո, որի արդյունքները ներկայացվել են Sleep Journal-ում:

Ինչպես տեղեկացնում է Health.India.com-ը, գիտնականներն ապացուցել են, որ կոֆեինը ոչ մի կերպ չի ազդում «բուերի» վրա, սակայն կարող է խախտել «արտույտների» քնի ռեժիմը:

Սակայն գիտնականները նշել են, որ հետազոտությունն անցկացվել է ուսանողների շրջանում, իսկ ուսանողները հիմնականում «բուերի» խմբին են պատկանում: Այնպես որ, արդյունքները կարող են  փոքր-ինչ խաթարել իրականությունը: