Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտ են Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ բանակցությունների ավարտին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Գաբալայի ՌԼԿ-ի հարցում որոշակի առաջընթաց կա, թեեւ որոշ պահեր, որ վերաբերում են վարձավճարի եւ վարձակալման պայմաններին, մնում են»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով, Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ի հարցով բանակցությունները գերակա են համարում:
Նշենք, որ անցած շաբաթ «Կոմերսանտը», վկայակոչելով ՌԴ ԱԳՆ եւ ՊՆ աղբյուրները, նշել էր, թե Ադրբեջանը պահանջում է բարձրացնել վարձավճարը, 7 միլիոնից մինչեւ 300 միլիոն դոլար տարեկան:


























