Ֆրանսիական Դեսինի քաղաքապետարանը (Լիոնի արվարձան, Ռոնա դեպարտամենտ) մոբիլիզացվել է` ի պշատպանություն հայկական ընտանիքի: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Lyon Info-ը:

«Մենք ցնցված էինք, իմանալով, որ Տաթեւիկի ու Արմանի ծնողները արտաքսման սպառնալիքի տակ են, այն դեպքում, երբ երկու երեխաներն էլ ծնվել են Ֆրանսիայում եւ հաճախում են Դենիսի La Berthaudiére պետական դպրոցը»,- գրել է քաղաքապետի առաջին տեղակալ Ժան-Լյուկ Մարտինեսը` պրեֆեկտին ուղղված իր բաց նամակում:

Նրա խոսքով, այդ ընտանիքը խոսում է ֆրանսերեն եւ մասնակցում քաղաքի կոլեկտիվ կյանքին: Բացի այդ, երեխաների հորը խոստացել են աշխատանքի վերցնել որպես ավտոմեխանիկ:

«Մենք խնդրում ենք, որպեսզի նրանք Ֆրանսիայում ապրելու իրավունք ստանան եւ նրանց երեխաները շարունակեն կրթություն ստանալ իրենց ընկերների հետ միասին»,-ասված է քաղաքապետարանի նամակում: