Սիրիայի նավթային հարցերով փոխնախարար Աբդո Հուսամելդինը հայտարարել է իր հրաժարականի եւ ընդդիմության կողմը անցնելու որոշման մասին:
YouTube-ում տեղադրվել է նախարարի դիմումի տեսահոլովակը, որտեղ նա հայտարարում է իր հրաժարականի մասին: «Ես միանում են այս վեհանձն ժողովրդի հեղափոխությանը»,-ասված է դիմումի մեջ, հաղորդում է «ՎԼԳԼՅԱԴ»-ը:
Նա նաեւ կոչ է արել նախկին գործընկերներին հետեւել իր օրինակին եւ լքել «խորտակվող նավը», եւ քննադատության ենթարկել Ռուսաստանին եւ Չինաստանին Բաշար Ասադին պաշտպանելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























