Յուրաքանչյուր դելֆին ունի բացառիկ ազդանշանային համակարգ, որը նա արձակում է մյուս դելֆինների հետ հանդիպման ժամանակ: Դա նման է անձնական ստորագրության կամ անունի: Նման եզրահանգման են եկել ծովային երկրաբաններ Վինդենք Յանիկը եւ Նիկոլա Քվիքը Սենտ-Էնդրյու համալսարանից:
Երկրաբանները ձայնագրել են նրանց «գոռոցները» բարձրախոսների օգնությամբ, որոնք իջեցվել են 2 մետր խորության վրա: Պարզվել է, որ դելֆինները օգտագործել են ազդանշանի հատուկ տեսակ միմյանց հանդիպելու ժամանակ:
Գիտնականները ենթադրում են, որ նրանք օգտագործում են ազդանշանները, որպեսզի ճանաչեն դելֆինին, որը իրենց կողքին չէ եւ նրա մասին խոսում են երրորդ դեմքով, գրում է «Վեստի»-ն:




























