Ֆրաունհոֆերի ինստիտուտի գիտնականները կարողացել են ստեղծել իսկական, լիարժեք մսի բուսական կրկնօրինակը: Նոր մթերքը արտաքինով եւ համով որեւէ կերպ չի տարբերվում իսկական մսից, սակայն 100%-ով բաղկացած է բանջարեղեններից:
Ինչպես The Times of India-ին հղում անելով հաղորդում է MEDdaily.ru-ն, եվրոպական LikeMeat նախագծի շրջանակներում ստեղծված մթերքն էկոլոգիապես անվտանգ է:
Ըստ ստեղծողների` նպատակը արդյունաբերական ծավալներով մսի բուսական փոխարինող ստանալն է: Այն պետք է լինի հյութալի, հոտավետ եւ թելքավոր, ինչպես իսկական միսը: Ենթադրվում է, որ LikeMeat-ի սպառողները կդառնան ոչ միայն բուսակերները, այլեւ ալերգիկները:




























