Տարբեր երկրների գիտնականների մի խումբ, որն աշխատում է Շվեյցարիայի CERN լաբորատորիայում, կարողացել են «բռնել» հակաջրածնի ատոմը եւ ուսումնասիրել նրա մի քանի հատկություններ: 

Argumentu.ru-ն, հղում անելով The Telegraph-ին, հաղորդում է, որ քանի որ նյութը քայքայվում է  անմիջապես ստեղծումից հետո,  գիտնականներն ստիպված են եղել վակուումում «թակարդներ» լարել. առաջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ ամռանը: Դրանից հետո ուսումնասիրողներին հաջողվել է ստեղծել առավել կամ նվազ պարզ պատկերացում հականյութի կառուցվածքի մասին:

«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք ուսումնասիրել հակաջրածնի ատոմի ներքին կառուցվածքը, այժմ մենք գիտենք, որ տեսականորեն դա հնարավոր է»,- հայտարարել է հականյութի ուսումնասիրողներից Ջեֆրի Հանգսթը:

Ըստ փորձագետների` դա մոտեցնում է այն պահը, երբ մարդկությունը վերջապես կարող է պատասխանել աշխարհաստեղծման գլխավոր հանելուկներից մեկին` թե ինչու մենք գոյություն ունենք: