Երեւանում մարտի 11 -ին տեղի ունեցավ Ճապոնիայի երկրաշարժի տարելիցի նվիրված հիշատակի երեկո` «Քեզ հետ, Ճապոնիա» խորագրով:
Միջոցառումը կազմակերպվել էր «Խիկարի» մշակութային կենտրոնի կողմից` Հայաստանի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:«Հայաստանը, աշխարհի մյուս երկրների եւ ժողովուրդների հետ օգնության ձեռք մեկնեց Ճապոնիային»,-ասաց ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եի Աֆրիկայի երկրների վարչության պետ Աշոտ Ոսկանյանը` ընդծելով, որ օգնության ցանկություն էին հայտնել նաեւ սովորական մարդիկ:
Ոսկանյանի խոսքով` օգնության ձգտումը պայմանավորված է այն խորը ներքին կապով եւ համակրանքով, որը հայ ժողովուրդը տածում է ճապոնացի ժողովրդի եւ մշակույթի նկատմամբ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ամռանը նախատեսվում է Հայաստանի նախագահի այցը Ճապոնիա:Այնուհետեւ երեկոյի մասնակիցներին ներկայացվեց Շուշան Սարգսյանի` «Վերածնվիր, Ճապոնիա» երգը` Իննա Մկրտչյանի խոսքերով:




























