Մարտի 10 -ին Աբխազիայում կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի ժամանակ 35 ընտրական տարածքներից հաղթողներ են եղել 13-ում:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», քվերակությանը մասնակցել են ընտրողների 44,50%-ը, ընտրությունները համարվել են կայացած: 

Առաջադրված հայերից արդեն խորհրդարան են մտել Վաղարշակ Քոսյանը (№12 ընտրատարածք, 58,59%)  եւ Ռոբերտ Յայլյանը (№22 ընտրատարածք, 50,07%):

Խորհրդարանական ընտրությունների երկրոդ փուլը կանցկացվի մարտի 24-ին` 22  ընտրատարածքներում: