Երեւանի Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստներն անցնում են շուրջօրյա նստացույցի: Այս մասին նրանք հայտարարել են այսօր` մարտի 12-ին:
Բնապահպան ակտիվիստների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այս պահին մեր պահանջը ապամոնտաժումն է: Մենք մեր այս պահանջը հստակ ներկայացրել ենք քաղաքային իշխանություններին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունը: Այս փուլում մենք ժամկետ ենք սահմանում նրանց որոշում կայացնելու համար, իսկ մինչ այդ մենք արդեն շուրջօրյա նստացույցի միջոցով կրկին ցույց ենք տալիս մեր կամքը եւ տոկունությունը տեր կանգնելու մեր իրավունքներին: Մեր վերջնաժամկետն է ուրբաթ, 16 մարտի: Իսկ մինչ այդ, մենք այգին այլեւս չենք լքելու, այնտեղ ենք լինելու օրը 24 ժամ»:




























