Անկարայի ծանր հանցագործությունների գծով 11-րդ դատարանում 1993 թվականի օգոստոսի 2-ին Սըվասում տեղի ունեցած կոտորածի գործով դատական նիստը ժամկետի վաղեմության հիմնավորմամբ կարճվել է։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  դատարանը լսել է փաստաբանների վերջին ելույթները, որից հետո հրապարակել է որոշումը։ Դատարանի որոշման մեջ նշվել է, թե մեղադրյալներ Ջաֆեր Էրչաքմաքը եւ Յըլմազ Բաղընը մահացել են, իսկ Շեվքեթ Էրդողանի, Քյոքսալ Քոչաքի, Իհսան Չաքմաքի, Հաքան Քարաջայի եւ Նեջմի Քարաօմերօղլուի հանդեպ կիրառվել է ժամկետի վաղեմության գործոնը եւ դատը կարճվել է։

Փաստաբանները հայտարարել են, թե դատարանի վճիռը բողոքարկելու են։

Նշենք, որ 1993-ի օգոստոսի 2-ին Սըվաս քաղաքում իսլամիստները բողոքի գործողություններ են իրականացրել քաղաքում ալեւիների մշակույթիային մի նախաձեռնության դեմ, որից հարձակվել Մադըմաք հյուրանոցում պատսպարված հյուրերի վրա, որոնք հիմնականում գրական աշխարհի ներկայացուցիչներ էին։ Այդ պահին հյուրանոցում է գտնվել նաեւ թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինը, ով եւս ծանր վիրավովել էր հարձակումից։  Հարձակման ենթարկված մտավորականների զանգերին Անկարայից որեւէ օգուտ չտվեցին։  Իշխանությունների ոչ բավարար ուշադրության հետեւանքով սպանվեց 37 հոգի։

Սըվասի կոտորածի գործով մեղադրյալների նկատմամբ մի քանի անգամ դատավճիռներ են կայացվել, որոնք տարբեր պատճառաբանություններով չեղյալ են հայտարարվել վճռաբեկ դատարանի կողմից։