Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյան նշանակվել է Արաբական միացյալ էմիրություններում Հայաստանի դեսպան (նստավայրը` Աբու Դաբի):
Համապատասխան հրամանագիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է նախօրեին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վահագն Մելիքյանն ազատվել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից, նաեւ համատեղության կարգով Բահրեյնի ու Քաթարի դեսպանի պաշտոններից:




























