Ազգային անվտանգության ծառայությունում ոչ մի դիմում էլ  չի քննվում, որտեղ տեղեկություններ են հաղորդվել , իբր թե մի շարք դատավորների կողմից կատարած հանցանքների մասին: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Ազգային անվտանգության լրատվական ծառայությունից: «Մամուլի այդ հրապարկումը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»,- նշեցին լրատվական ծառայությունից:

Հիշեցենք, որ մամուլում տեղ գտած հրապարկման մեջ ասվում էր, որ դիմումի քննությունն իրականացնում է քննչական խումբը, որը ղեկավարում է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի որդին: «Ասում են, քննության շրջանակներում դատավորներին հրավիրում են ԱԱԾ եւ բացատրություններ վերցնում: Մի կողմից լավ է, որ հանցանք կատարած դատավորները կարող են պատժվել, բայց մյուս կողմից` սա դատավորների անկախության դեմ ուղղված գործընթաց է, որի արդյունքում նրանց ստրկությունն ավելի կատարյալ կդառնա»,- գրել է «Հրապարակ»-ը: