Մոսկվայում ձերբակալվել է Չեչնիայում ծնված Մայրբեկ Ումաեւը, որը մեղադրվում է հայտնի չեչեն բանաստեղծ եւ հասարակական գործիչ Ռուսլան Ախտախանովի սպանության մեջ: Մարտի 9-ին նա երկու ամսով բանտարկվել է:
Տղամարդը հետաքննության տեսադաշտում է հայտնվել Ford Focus-ի հետաքննությունից հետո, որտեղ թաքնվել էին մարդասպանները, եւ որտեղ սկզբում այդ գործով վկա էր եղել: Արդեն գործի ընթացքում Ումաեւը քննիչից պահանջել է գրիչ եւ թուղթ, որի վրա իր փաստաբանի ներկայությամբ գրել է անկեղծ խոստովանություն. «Հայտնում եմ իմ կատարած սպանության մասին` Ռուսլան Ախտախանովի նկատմամբ ունեցած անձնական ատելության պատճառով»:
Իսկ ատելության պատճառն այն է եղել, որ իբր Ախտախանովն անձնական նպատակների համար օգտագործել է ինչ-որ հիմնադրամի միջոցները, որոնք հանրապետության վերականգնման նպատակով հավաքված էին եղել չեչեն գործարարներից:
Ընդ որում, Ումաեւը հրաժարվել է պատասխանել քննիչի ճշտող հարցերին` դիմելով սահմանադրության51-րդ հոդվածին, որը թույլ է տալիս չվկայել իր դեմ:
Հավանաբար, հետաքննվողի նման վարքն իրավապահներին տարօրինակ է թվում, եւ Հետաքննող հանձնաժողովը չի շտապում աղմկահարույց սպանության բացահայտման մասին հայտարարություն անել: Ումարովի ցուցմունքների իրականությանը համապատասխան լինելը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, հաղորդում է «Վեստին»:
Չեչենական արվեստի հայտնի գործիչ, բանաստեղծ Ռուսլան Ախտախանովն սպանվել էր Մոսկվայում` նոյեմբերի 15-ին: Հանցագործն ատրճանակից երկու կրակոց է արձակել, երբ տղամարդն իր մեքենայից դուրս է եկել եւ ուղեւորվել դեպի տուն:



























