Հայաստանում մարտի 15-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները հիմնականում բաց են ավտոմեքենաների երթեւեկության համար:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ԱԻՆ-ի մամլո ծառայությունում, ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գյումրի-Բավրա ճանապարհները, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում գյուղական մի շարք ճանապարհներ: Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ: 

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների` փակ է Մցխեթի-Ստեփածմինդա-Լարս ճանապարհը: Պահպանվում է ձնահոսքի վտանգը: