Չորս օր տեւած բանակցությունների ընթացքում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը բավարարեց Հայաստանի կառավարության եւ «Արմավիա» ընկերության բոլոր խնդրանքները,  սակայն «Արմավիա» ավիաընկերությունը դուրս եկավ բանակցություններից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության մամուլի ծառայությունից, խոստանալով  մանրամասներ հայտնել այսօր` ժամը 12-ին օդանավակայանում կայանալիք մամուլի ասուլիսում:

Հավելենք, որ ստեղծված իրավիճակը մեկնաբանելուց հրաժարվեց նաեւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղավիացիայի վարչության մամուլի պատասխանատու Նելլի Չերչինյանն ասաց, որ չի մեկնաբանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերություն տարածած հաղորդագրությունը, քանի որ ներկա չի եղել այսօր կայացած բանակցություններին: