Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է յուրահատուկ բուրել եւ իր համար անձնական օծանելիք է պատվիրել:

Lenta.ru-ն, վկայակոչելով The Guardian-ը, հաղորդում է, որ պատվերը տրվել է օծանելիքի պատրաստմամբ զբաղվող հայտնի իտալացի Սիլվան Կազոլին, ով նաեւ օծանելիք է ստեղծել Մադոննայի, Սթինգի եւ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի համար:

Բաղադրությունը անհայտ է: Ընդ որում, նոր արտադրանքը չի մասսայականացվելու: