Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարներն, այսօր` մարտի 16-ին, Երեւանում ունեցած հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խնդիրը:
Հանդիմպանը հաջորդած համատեղ ասուլիսում Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն հայտարարել է, որ Գերմանիան կարծում է, որ Երեւանի եւ Անկարայի մերձեցումը բխում է երկու կողմերի շահերից:
Նախարարները քննարկել են մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Գիդո Վեստերվելլեն նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը, հումանիտար օգնությունը պետք է հասնի հասցեատերերին, ինչպես նաեւ անհրաժեշտ է ապահովել ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը:




























