Հայ ազգային կոնգրեսն իր համամասնական ցուցակը կհրապարակի այսօր կամ վաղը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Վերջինս նաեւ հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող տարատեսակ ցուցակները` նշելով, թե «մինչեւ վերջնական ցուցակը չլինի, պաշտոնական որեւէ մեկնաբանություն չի արվելու»:

Նշենք, որ  մամուլում ցուցակ էր հրապարակվել, ըստ որի ՀԱԿ ցուցակի առաջին 15 տեղերում կլինեն Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը (ՀԺԿ), Արամ Զավենի Սարգսյանը («Հանրապետություն»), Արամ Մանուկյանը (ՀՀՇ), Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը (ՍԴՀԿ), Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մանուշակ Պետրոսյանը, Դավիթ Շահնազարյանը, Պետրոս Մակեյանը (ԺՀԿ), Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԼԿ) եւ Դավիթ Մաթեւոսյանը: Իսկ այսօր էլ լուրեր էին տարածվել, թե առաջին տասնյակում կլինի նաեւ Սասուն Միքայելյանը: