Ըստ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների` համաշխարհային շուկայում փետրվարին պարենային ապրանքների գների աճը հունվարի նկատմամբ կազմել է 0.94%: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի` մարտի վերաֆինանսավորման արձանագրությունում: Պարենային գնաճը պայմանավորված է շաքարավազի, բուսական  եւ կենդանական յուղի, հացահատիկի գների աճով:  

Նավթի գինը նախորդ ամսվա նկատմամբ ավելացել է շուրջ 7.6%-ով՝ արդյունաբերական պահանջարկից բացի պայմանավորվելով նաև Մերձավոր Արևելքում շարունակվող հակասություններով: Պղնձի գնի աճը նախորդ ամսվա նկատմամբ կազմել է 4.6%:

Ընդհանուր առմամբ` 2012 թ. փետրվարին պահպանվել են տարեսկզբին ձեւավորված համաշխարհային տնտեսական աճի լավատեսական սպասումները, ինչն էլ նպաստել է հումքի եւ պարենի գների որոշ բարձրացմանը:

Նշենք, որ Հայաստանում պարենային գները փետրվարին հունվարի կատմամբ նվազել են 1.9%-ով, իսկ սպառողական գների ընդհանուր նվազումը ամսական կտրվածքով 0.9% է: