Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մեկնել Գերմանիա` ստանալու հանդուժողականության համար Steiger Award մրցանակը:
Թուրքիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Աֆղանստանում ուղղաթիռի վթարի հետեւանքով 12 թուրք զինվորականների մահվան պատճառով վարչապետ Էրդողանը չեղյալ է հայտարարել Գերմանիա այցը, որտեղ նրան պետք է հանձնվեր հանդուժողականության համար Steiger Award մրցանակը:
Էրդողանին հանդուժողականության համար մրցանակակ տալը բողոքի ալիք է բարձրացրել Գերմանիայում ապրող հայերի, քրդերի, ասորիների, ալեւիների մոտ, ովքեր պատրաստվում են բողոքի մեծ ակցիա իրականացնել:
2005 թվականից հանդուրժողականության, հայրենասիրության, երաժշտության եւ մի շարք ոլորտներում աչքի ընկած անձանց հանձնվում են Steiger Award մրցանակներ։ Այս տարի մրցանակաշխությունը տեղի կունենա մարտի 17-ին Բոխում քաղաքում։
Բողոքի ակցիաները կսկվեն Բոխում քաղաքի երկաթգծի կայարանի դիմաց մարտի 17-ին ժամը 16։00-ին։




























