Երեւանում մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին ներկա է Հայաստանի նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Համագումարին ներկա են ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանը եւ Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ-ից` Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Ստյոպա Սաֆարյանն ու Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ ԲՀԿ համագումարին ներկա են 6812 պատվիրակներից 6788-ը:

Համագումարի օրակարգում ներառված է միայն մեկ հարց` ԱԺ ընտրություններում ԲՀԿ ծրագրի հաստատումը: Համագումարը վարում է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ համագումարին հրավիրված են հյուրեր դրսից` մասնավորապես Ուկրաինայի իշխող տարածաշրջանների կուսակցությունից, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատվիրակությունը` Դումայի փոխխոսնակ Նեմերովի գլխավորությամբ, Խորվաթիայի պատվիրակությունը` նախկին նախագահ  ներկայումս Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ստեպան Մեսիչի գլխավորությամբ:

ԲՀԿ-ին նաեւ ողջույնի ուղերձ է հղել Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագումարին չի մասնակցում: