Դիվանագիտական շախմատային տախտակի վրա վերադասավորումներ կատարելու ժամանակն է, սակայն այս անգամ արեւմտյան առաջնորդները պետք է նոր հարաբերությունների կոչեն ոչ թե Պեկինին, այլ Թեհրանին: Այդ մասին Huffington Post-ի կայքում գրել է Եյլի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Բրյուս Աքերմանը: Նա նոր սցենար է առաջարկում`Իրանի հետ սառը պատերազմին վերջ դնելու համար` օգտագործելով Նիքսոնի ռազամավարությունը:
«Առաջարկությունը կայանում է նրանում, որ մոլլաները պետք է ջանքեր գործադրեն` առանց միջուկային զենքի Մերձավոր Արեւելք, ներառալ` Իսրայել, ունենալու համար: Այդ նախաձեռնության շրջանակում Արեւմուտքը միջուկային զենքի մշակման դադարեցում պետք է պահանջի ոչ միայն Իրանից: Այստեղ նաեւ միջուկային պաշարները ոչնչացնելու կոչ է արվում Իսրայելին: Դրա փոխարեն Արեւմուտքը երաշխավորում է, որ նախազգուշական հարված կհասցնի տարածաշրջանում ցանկացած երկրի, որը կորոշի միջուկային զենք ունենալ»,-գրում է Աքերմանը:
Նրա խոսքով` այս պարագայում կշահեն բոլորը. Իսրայելը հուսալի պաշտպանություն կստանա Արեւմուտքից` միջուկային հնարավոր գրոհի դեպքում, իսկ Իրանը կվերականգնի նորմալ հարաբերությունները արտաքին աշխարհի հետ:
Նրա խոսքով` «արաբական գարունը» ստիպեց մտածել միջուկային սպառազինությունների արգելման հրատապության մասին:
Պրոֆեսորի խոսքով` թեեւ միջուկային սշպառազինությունների արգելանքը համադարման չէ, սակայն այն կնվազեցնի ռազմական ռիսկերը եւ կստեղծի պայմաններ, որպեսզի կողմերը կարողանան փոխզիջումների հասնել: «Դրա համար պետք է արեւմտյան առաջնորդ, որը կարողանա մրցակցել Ռիչարդ Նիքսոնի հետ քաղաքական համարձակությամբ եւ ռազմավարական հեռատեսությամբ»,-եզրափակել է նա:




























