Հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6 %: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

Նշենք, որ հունվարին տնտեսական ակտիվությունը 4.8 % էր:

Տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ արդյունաբերությունը` աճը 18.5 % է: Գյուղատնտեսությունում զրոյական աճ է, իսկ շինարարությունում առկա է 0.1 % անկում:

Առեւտրի աճը կազմել է 0.6 %, իսկ ծառայություններինը` 9.8%:

Հունվար-փետրվարի միջին ամսական աշխատավարձը 113.4 հազ. դրամ է, աճը նախորդ տարվա համեմատ` 6.4 %:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 778 մլն դոլար (աճը` 11.6 %), որից արտահանումը` 185.1 մլն դոլար (աճը` 12.3 %), իսկ ներմուծումը` 593 մլն դոլար (աճը` 11.4 %):

Դոլարի միջին փոխարժեքը հունվար-փետրվարին կազմել է 388.08 դրամ: