«Արմավիա» ընկերությունը` Հայաստանի ազգային ավիափոխադրողը, լիովին մարել է Ռոսավիացիայի դեկտեմբերի երկարաձգած պարտքը աէրոնորարարական սպասարկման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն: «Արմավիայի» վճարված պարտքը կազմել է 178 հազար դոլար:
Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդման` Ռոսավիացիայի ղեկավարը տեղեկացրել է, որ «Արմավիան», հաշվի առնելով պարտքի մարումը, հնարավորություն կստանա հետագայում էլ Ռուսաստան թռիչքներ կատարել: Ընկերության ընթացիկ պարտքը, ըստ Ներադկոյի, կազմում է 354 հազար դոլար:
Մարտի 6-ին Ռոսավիացիան արգելել էր «Արմավիային» Ռուսաստան թռիչքներ իրագործել աերոնորարարական սպասարկման պարտքերի պատճառով եւ դադարել էր փոխադրողին նշված ծառայությունները մատուցել: Հենց նույն օրը «Արմավիան» ռուսական վարչություն էր ուղարկել երաշխավորական նամակ` խոստանալով մարել դեկտեմբերի պարտքը մինչեւ մարտի 20-ը: Դրանից հետո Ռոսավիացիան վերսկսել է ընկերության սպասարկումը եւ թույլատրել է նրան թռիչքներ կատարել Ռուսաստան մինչեւ մարտի 20-ը:
Հիշեցնենք, որ հենց նույն օրն էլ` մարտի 6-ին, «Արմավիայում» մի հակասություն էլ էր ծագել` երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Ավիաընկերությունը հայտարարել էր անժամկետ գործադուլ սկսելու մասին` օդանավակայանից պահանջելով նվազեցնել սպասարկման գները: «Զվարթնոցում» փոխադրողի պահանջներն անվանել են անհիմն:
Ավելի ուշ այդ նույն օրը «Արմավիան» դադարեցրել էր գործադուլը եւ վերսկսել չվերթների սպասարկումը, սակայն հայտարարել էր, որ շարունակում է բանակցություններ վարել օդանավակայանի հետ գների իջեցման համար:



























