«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 20-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 387.86 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն էապես թուլացել է (0.23 %-ով կամ 0.87 կետով): Ընդ որում` բորսան փակվել է բավական ցածր` 1դոլար/387.90 դրամ փոխարժեքով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 5.15 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար առաջարկում են վերջին մեկ ամսում ռեկորդային ցածր` 388.5 դրամ փոխարժեքով: Դոլարի առքի փոխարժեքը 386 դրամ է:


























