«Բուրանովսկիե բաբուշկի» խմբի տատիկների պապիկներն իրենց կանանց խանդել են հայտնի բրիտանացի երգիչ, նրանց երիտասարդության կուռք Էնգելբերտ Համփերդինքի նկատմամբ: Հիշեցնենք, որ վերջինս «Եվրատեսիլ-2012» մրցույթում ներկայացնելու է Մեծ Բրիտանիան, իսկ ուդմուրդյան տատիկները` Ռուսաստանը:
Խմբի պրոդյուսեր Քսենիա Ռուբցովան «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, որ մի քանի տատիկների պապիկները այժմ վախենում են իրենց տատիկներին Բաքու ուղարկել, որտեղ բեմ է բարձրանալու գեղեցիկ եւ հմայիչ Էնգելբերտ Համփերդինքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խմբի անդամներից Նատալյա Պուգաչովայի ամուսինը նրան փակել էր տանը` չթողնելով մասնակցել փորձերին եւ սպառնալով թույլ չտալ մասնակցել երգի միջազգային մրցույթին:



























