Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վիտալի Կոզլովսկին եւ մերկապարի աշխարհի չեմպիոն ու երգչուհի Վարդան մարտի վերջին կայցելեն Երեւան, հաղորդում է Analitika.at.ua-ն: Երեւանում կայանալու է նրանց «Մի թող ինձ մենակ» երգի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Տեսահոլովակը նկարվել է փետրվարին, եւ նկարահանումների համար ինտերնացիոնալ թիմ է հավաքվել: Ավելի վաղ Կոզլովսկին հայտարարել էր. «Ես հպարտ եմ երգի վրա կատարած աշխատանքով: Ես եւ Վարդան բարդագույն բեմադրություն եւ հնարքներ ենք արել: Հազվադեպ է լինում, որ արտիստը լավ պարում եւ երգում է, մեր դեպքում այդ սինթեզը եղավ»:

Կոզլովսկին մի քանի ամիս ակտիվորեն զբաղվել է պարով, զուգահեռ հայերեն է սովորել: Երգի նկարահանումների ընթացքում Կոզլովսկին նաեւ հայերեն է սովորել, պարզվել է, որ նրա նախատատը հայուհի է:

Ավելի վաղ NEWS.amբացառիկ հարցազրույց էր վերցրել Վարդայից:

Կարո՞ղ ես բացահայտել Երեւանում կայանալիք շոու-համերգի գաղտնիքը:

Շոու ծրագրի բացառիկությունը նրա միջազգայնությունն է: Այն խորեոգրաֆիայի, վոկալի, դերասանական վարպետության կրակոտ խառնուրդ է, ամենը մեկում ենք արել, եւ այս տեսակի շոուներն այսօր մեծ պահանջարկ ունեն: Այս ամենին գումարած շոուն երեք լեզվով է՝ անգլերեն, ռուսերեն եւ հայերեն: Մինչեւ հունվարի վերջ մենք կավարտենք իմ ու Ուկրաինայի հայտնի աստղ Վիտալի Կոզլովսկու համատեղ տեսահոլովակը եւ կներկայացնենք հանդիսատեսին:

Իսկ Վիտալիի հետ ինչպե՞ս ծանոթացաք:

Կիեւում Բրիթնի Սփիրսի համերգն էր: Ես չէի կարող չգնալ այդ համերգին: Իսկ Վիտալին այնտեղ համատեղ ելույթ էր ունենում: Ես մեքենայով մոտեցա կայանման վայրին, բայց կայանելը պարզվեց շատ բարդ էր: Եվ այնպես ստացվեց, որ փոխանակ կանգնեի մեքենայի կողքին, ես պարզապես կայանեցի մեքենան դիմացի մեքենային դիպչելով: Իսկ դա Վիտալիի մեքենան էր: Այդպես էլ ծանոթացանք: Պետք է ասեմ, որ նա ինձ հետ շատ մեղմ վարվեց: Փոխարենը, որ գոռգոռա, եւ պահանջի մեքենայի նորոգման գումարը, նա քաղաքավարի ձեւով հարցրեց անունս, պարզեց որ հայուհի եմ, ու հետո խոստովանեց, որ իր արմատներն էլ հայկական են:

Վիտալիի տատիկն է հայ: Դե այդպես էլ ծանոթացանք, իսկ ծանոթությունը հետագայում վերածվեց արտիստական դուետի: