ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, թե Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման ժամանակ զոհվածների հարազտներին տրամադրվելու է 32-42 հազար եվրո փոխհատուցում:
Մովսիսիյանը նաեւ հայտարարել է, թե զոհվածների հարզատների հետ այժմ քննարկվում է այլ օգնության տրամադրման, այդ թվում՝ թաղումների կազմակերպման հարցը:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են 36 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























