2013 թ. արագացուցիչը կլինի Երեւանում: Այդ մասին այսօր` մարտի 22-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա ներկայացմամբ կառավարությունը հավանություն տվեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կողմից ավելի արագացված տեմպով գնումներ իրականացնելու գործընթացին:

Մասնավորապես` կենտրոնը իրավասություն ստացավ Երեւանի Ալիխանյան եղբայրներ-2 հասցեում գտնվող ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շենքի կառուցման նպատակով  նախագծահաշվային փաստաթղթերի մշակումը պատվիրել IBA Molecular հայտնի կազմակերպությանը: «Բոլոր ենթակառուցվածքները, համապատասխան սարքավորումները եւ կառավարման մոդելը պետք է պատրաստ լինի մինչ այդ սարքավորումը Հայաստան բերելը, քանի որ բելգիական կառավարության աջակցությամբ արդեն գործընթացը սկսվել է»,- ասաց Տ. Դավթյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որ պրոտոնային արագացուցչի արժեքը 7 մլն եվրո է, սակայն Բելգիայի կառավարությունը սուբսիդավորել է գնումը` տրամադրելով 2 մլն եվրո դրամաշնորհ: Արագացուցիչը նախատեսված է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար: