Մալիում իշխանությունը գրաված զինվորականները փակել են աֆրիկյան պետության ծովային եւ ցամաքային սահմանները: Այդ մասին հայտարարել է «Դոմոկրատիայի վերականգման եւ պետականության վերստեղծման հարցերով ազգային կոմիտեի» (CNRDR) նախագահ, լեյտենանտ Ամադու Քոնարեն, ով իր ձեռքում է կենտրոնացրել երկրի կառավարումը:
Նա կոչ է արել իր կողմնակիցներին դադարել օդ կրակել`ի նշան իշխանությունը գրավելու, իսկ զինվորականներին, ովքեր դեռ չեն անցնել ապստամբների կողմը միանալ իրենց:
Ապստամբները պետական ծառայողներից պահանջել են ապահովել գերատեսչությունների նորմալ աշխատանքը, որտեղ նրանք աշխատում են:
Ավելի վաղ լեյտենանտ Քոնարեն ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ հայտարարել, որ երկրի նախագահ Ամադ Թումանի Տուրեն հեռացվել է իշխանությունից, իսկ նոր կառավարությունը ձեւավորվելու է արտահերթ ընտրությունների արդյունքներով, հաղորդում է «Դնի.ռու»-ն:


























