Ջրի մակարդակը կբարձրանա 10-ից 20 մետր երկրագնդի վրա սառույցի բոլոր պաշարների հալման արդյունքում, եւ այդ գործընթացն անխուսափելի է, նույնիսկ եթե մարդկությանը հաջողվի չանցնել Ցելսուսի երկու աստիճանը, որը սահմանվել է Եղանակի փոփոխություն հարցերով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի կողմից որպես «կայուն»: Նման եզրահանգման է եկել Ռատգերսի համալսարանի օդերեւությաբանների խումբը: Նրանց հետազոտությունների մասին հետազոտությունը հրապարակվել է Geology ամսագրում:
Հետազոտողները ժամանակակից եղանակային գործընթացները համեմատում են այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունեցել երկրագնդի վրա ուշ պլիոցենի շրջանում (2,7-ից 3,2 միլիոն տարի առաջ), երբ մթնոլորտում գոլորշի գազերի քանակը եւ Երկրի մակերեսի ջերմաստիճանները նույնն են եղել ներկայիս չափորոշիչների հետ:
Գիտնականները հետազոտություն են կատարել երեք կետերում` Վիրջինիայում (ԱՄՆ), Նոր Զելանդիայում եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում: Դա թույլ է տվել հետազոտողներին պարզել Խաղաղ օվկիանոսի մակարդակը ուշ պլիոցենի շրջանում: Այդ տվյալներից հետեւում է, որ 95 տոկոսով հավանական է, որ օվկիանոսի մակարդակը 10-ից 20 մետր բարձր է եղել ներկայիս մակարդակից:
Հետազոտողները նշում են, որ այդ բարձրացումը ուղեկցվել է Արկտիկայի եւ Գրելանդիայի սառույցների հալմամբ, ինչպես նաեւ Անտարկտիդայի սառույցների մեծ մասի անհետացմամբ: Գիտնականների խոսքով, ընդամենը երկու աստիճանով ջերմաստիճանի բարձրացման եւ պլիոցենյան կլիմային մոտենալու պայմաններում, նման փոփոխություններ տեղի կունենան նաեւ ապագայում:




























