Արագ սննդի, արգանակի խորանարդիկների եւ տրանսճարպեր պարունակող այլ սննդամթերքի օգտագործումը մարդկանց վարքագծում ագրեսիվություն է առաջացնում:

Նման եզրահանգման են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Համաձայն կատարված հետազոտության` մարդու սննդակարգում տրանսճարպերի առկայությունը տրամադրության մեջ բացասկան փոփոխություններ է առաջացնում:

Այդ տեսակի ճարպ են պարունակում արգանակի խորանարդիկները, արագ սննունդը, հրուշակեղենը, կիսաֆաբրիկատաները եւ այլն: