Տղամարդը կրակ է բացել Օքլենդի Քրիստոնեական համալսարանում` չգտնելով շենքում ադմինիստրատորին: Ողբերգական միջադեպի մանրամասները հաղորդել է Օքլենդի ոստիկանությունը:
Ոստիկանության տեղեկություններով, Քրիստոնեական «Օյկոս» համալսարանում ապրիլի 2-ին կրակ է բացել Հարավային Կորեայի 43-ամյա բնակիչ Վան Գոխը: Հիշեցնենք, որ կրակի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, նվազագույնը երեք մարդ վիրավորվել է: Երկու տուժածների վիճակը գնահատվում է որպես կայուն, եւս մեկ տուժած արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Վան Գոխը մտել է շենք եւ սկսել փնտրել կին ադմինիստրատորին: Նրան չգտնելով` նա ուղեւորվել է կրթական դահլիճ եւ հրամայել այնտեղ գտնվող մարդկանց շարվել պատի տակ: Այն բանից հետո, երբ նա հանել է զենքը, ուսանողները սկսել են փախչել, իսկ Վան Գոխը կրակ է բացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության տեղեկացմամբ, տղամարդը դժգոհ է եղել գործող ադմինիստրատիվ համակարգից: Նա Քրիստոնեական համալսարանում կրթություն ստանալու համար բարդություններ է ունեցել իր համակուրսեցիների հետ:




























