Ահաբեկիչ մահապարտը պայթյուն է կազմակերպել վերջերս բացված Ազգային թատրոնի շենքում` Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Պայթյունը տեղի է ունեցել բաց բեմում, պրիեմերայի ժամանակ, որին ներկա են եղել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկրի նախագահ Շեյխ Շարիֆ Ահմեդը եւ վարչապետ Մոհամեդ Ալին:
Reuters գործակալության տեղեկություններով, զոհվել է, նվազագույնը, չորս մարդ: Հայտնի է, որ վարչապետը չի տուժել:
AP հաղորդում է յոթ զոհվածների մասին: BBC-ին, վկայակոչելով Սոմալիի հեռուստատեսության աղբյուրները, հաղորդել է, որ զոհվածների թվում են Սոմալիի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը եւ կառավարության անդամներից մեկը:




























