Եթե նախկինում Հայաստանի և Ադրբեջանի գործարարները ապրանքների ցանկերով փոխանակվում էին երկու երկրների կառավարությունների միջոցով, ապա այժմ նման անհրաժեշտություն չկա։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Վարչապետը պարզաբանել է, որ այսուհետ երկու երկրների գործարարները կարող են անմիջապես աշխատել իրար հետ։ Նա հավելել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության տեսականին կարող է ընդլայնվել, թեև այս պահին այդ հարցում հստակ պայմանավորվածություն չկա։
Փաշինյանն ընդգծել է, որ չի հրապարակելու այն գործարարների անունները, որոնք հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի վերջիններս չթիրախավորվեն որոշակի շրջանակների կողմից։
Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրել է, որ Մուստաֆաևի՝ իր ծննդավայր (հայկական գյուղ) այցելելու հարց չի քննարկվել, և նա այնտեղ չի եղել։











