«Ալյանս» կուսակցության պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանյանը չունի փաստաթղթեր, որոնք հավաստում են, որ նա վերջին 4 տարում հանդիսացել է միայն Հայաստանի քաղաքացի և վերջին 4 տարում մշտապես բնակվել է երկրում։ Դրա մասին ապրիլի 30-ին անցկացված Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը:
Նա պարզաբանել է, որ այդ հարցը ներկայում դատարանում է։
«Այդուհանդերձ, կուսակցությանը տրվել է 48 ժամ անճշտությունները շտկելու համար։ Միևնույն ժամանակ, կուսակցության ներկայացուցիչները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկել որոշումը դատարանում։ Բացի դրանից, պատգամավորի մի շարք թեկնածուների մոտ բացակայում են հայերենի տիրապետումը հավաստող փաստաթղթերի պատճենները»,- նշել է Կարապետյանը։











