Զելենսկու այցը Երևան Հայաստանի իշխանությունների կողմից ստորություն էր։ Այս մասին մայիսի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում Զելենսկու վերջին այցը գնահատելու խնդրանքին։

«Անկեղծ ասե՞մ։ Կարծում եմ՝ մեր իշխանությունների կողմից դա դաշնակցի նկատմամբ հիմարություն էր և նույնիսկ ժողովրդի նկատմամբ ստորություն։ Քանի որ եվրոպացիներն էին դա կազմակերպել, բերել էին Զելենսկուն, որպեսզի Փաշինյանը վարպետության դաս անցկացնի՝ թե ինչպես համարձակորեն հանձնել սեփական տարածքները։ Ես մտահոգված եմ, որ այս ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենա։ Ամեն ինչ հանձնելով… նրան (Փաշինյանին) եվրոպացիներին վաճառելու մնացել է միայն մեկ բան՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը եվրոպացիները սիրով կգնեն նրանից»։

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք քաղաքական գնահատական տալ Փաշինյանի ղեկավարության շրջանին, Կարապետյանը նշել է, որ դա անում է ամեն օր՝ ժողովրդին ցույց տալով «փոքր խմբակի» բոլոր ձախողումները. «արել ենք, անում ենք և շարունակելու ենք անել»,–ասել է նա։