«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մայիսի 8-ին սկսել են նախընտրական քարոզարշավը: Քաղաքական ուժը քարոզարշավը մեկնարկել է երկրի հոգևոր մայրաքաղաքից՝ Էջմիածնից, որտեղ նախատեսվում է մեծ հանրահավաք։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին սկսվել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն կավարտվի հունիսի 5-ին:
«Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ մեկտեղ, համարվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնական մրցակիցներից մեկը:
Ընդհանուր առմամբ, ընտրություններին կմասնակցեն 17 կուսակցություն և երկու դաշինք:











